Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-05-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 20 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 106. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու պահանջները

գործել է մինչև 2011-05-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 106. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու պահանջները

1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքների մշտապես գործող մարմնի ընդունած կամ կուսակցությունների դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող մարմինների վավերացրած որոշումը կամ ինքնաառաջադրման մասին դիմումը պետք է բովանդակեն ընտրատարածքի համարը և առաջադրվող թեկնածուի մասին հետևյալ տեղեկությունները`

1) ազգանունը, անունը, հայրանունը.

2) ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.

3) հաշվառման վայրը.

4) աշխատանքի վայրը և պաշտոնը (զբաղմունքը).

5) կուսակցական պատկանելությունը.

6) (6-րդ ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)

7) անձնագրի համարը:

2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրելու մասին կուսակցության, կուսակցությունների դաշինքների մշտապես գործող մարմնի ընդունած որոշումների հետ ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում առաջադրված պատգամավորության թեկնածուի գրավոր հայտարարությունը` տվյալ ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցվելու համաձայնության մասին:

3. Ազգային ժողովի` մեծամաuնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու կողմից` մինչև որպես թեկնածու գրանցվելն ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է քաղաքացուն, իuկ ընտրական գրավի գումարը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում փոխանցվում է նախընտրական հիմնադրամ:

(106-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։