Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 30.3 · ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 138.12. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 138.12. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի կամ դրանում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելը

1. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝

1) ներկայացվել է դիմում` իր թեկնածուների ցուցակը հանելու վերաբերյալ.

2) խախտվել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.

3) խախտվել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.

4) կուսակցությունը լուծարվել է:

2. Կուսակցությունն իր թեկնածուների ընտրական ցուցակը հանելու մասին որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողով կարող է ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 10 օր առաջ։

3. Կուսակցության թեկնածուների ընտրական ցուցակում ներառված թեկնածուի գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում, եթե նա՝

1) ներկայացրել է դիմում ինքնաբացարկի մասին.

2) մահացել է.

3) խախտել է սույն օրենսգրքի 18 հոդվածի 8-րդ կետով նախատեսված պահանջը.

4) խախտվել է սույն օրենսգրքի 25 հոդվածի 7-րդ կետով նախատեսված պահանջը.

5) կորցրել է ընտրական իրավունքը:

(138.12 հոդվածը լրաց. 26.12.08 ՀՕ-6-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։