Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 22 · ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ

Հոդված 112. Պատգամավորության թեկնածուի և կուսակցության նախընտրական հիմնադրամը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 112. Պատգամավորության թեկնածուի և կուսակցության նախընտրական հիմնադրամը

1. Պատգամավորության թեկնածուն և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակ առաջադրած կուսակցությունը նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրենց լիազոր ներկայացուցչի անունով կարող են հիմնել նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 25 հոդվածում նշված կամավոր մուծումներից:

Պատգամավորության թեկնածուն և Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրական ցուցակներ առաջադրած կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) ընտրական գրավը վճարելու համար կարող է օգտագործել նախընտրական հիմնադրամի միջոցները:

2. Թեկնածուն իրավունք ունի իր հիմնադրամում մուծում կատարելու Հայաստանի Հանրապետության նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկի չափով, կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքում ընդգրկված յուրաքանչյուր կուսակցություն` համապատասխանաբար կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի հիմնադրամում` նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով:

3. Յուրաքանչյուր ֆիզիկական անձ կարող է թեկնածուի և կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամներում կատարել մինչև նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, իսկ յուրաքանչյուր իրավաբանական անձ` մինչև նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով կամավոր մուծում:.ուղղ

4. Նախընտրական քարոզչության ընթացքում թեկնածուն իրավունք ունի ծախսել նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկը չգերազանցող գումար, իսկ կուսակցությունը` նվազագույն աշխատավարձի 60.000-ապատիկը չգերազանցող գումար:

5. Սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցված պատգամավորության թեկնածուները և Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունները նախընտրական քարոզչություն իրականացնելու համար իրավունք ունեն օգտագործել միայն իրենց նախընտրական հիմնադրամի միջոցները:

6. Ընտրությունից հետո նախընտրական հիմնադրամում մնացած միջոցներն օգտագործվում են սույն օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով:

(112-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։