ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ: ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸԳլուխ 11 · ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 59.1. Քվեարկության չսահմանված նմուշի ծրարները
Հոդված 59.1. Քվեարկության չսահմանված նմուշի ծրարները
Քվեարկության չսահմանված նմուշի ծրարներ են համարվում սահմանված նմուշից տարբերվող կամ չկնքված կամ այլ կնիքով կնքված քվեարկության ծրարները, ինչպես նաև՝
ա) քվեաթերթիկ չպարունակող քվեարկության ծրարները.
բ) մեկից ավելի վավեր կամ անվավեր քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարները.
գ) չսահմանված նմուշի քվեաթերթիկ պարունակող քվեարկության ծրարները.
դ) ընտրողի ինքնությունը բացահայտող նշումներ պարունակող քվեարկության ծրարները:
(59.1 հոդվածը լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն)