Հոդված 72. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու
Հոդված 72. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու
1. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված յուրաքանչյուր քաղաքացի` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու, կարող է գրանցվել մեկ կուսակցության առաջադրմամբ կամ ինքնաառաջադրմամբ:
2. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման հարցը` որպես Հանրապետության Նախագահի թեկնածու, կենտրոնական ընտրական հանձնաժողովը քննարկում է, եթե սույն օրենսգրքի 89 հոդվածի 1-ին կետով սահմանված ժամկետում ներկայացվել են`
1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)
2) թեկնածու առաջադրված քաղաքացու անունով ընտրական գրավի վճարման անդորրագիրը.
3) տեղեկանք` թեկնածու առաջադրված քաղաքացու` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու մասին, որը պետք է պարունակի նաև նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու վերաբերյալ.
4) տեղեկանք` թեկնածու առաջադրված քաղաքացու` վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.
5) թեկնածու առաջադրված քաղաքացու գրավոր հայտարարությունը` Հանրապետության Նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին` կուսակցության կողմից առաջադրվելու դեպքում.
6) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.
7) թեկնածու առաջադրված քաղաքացու անձնագրի պատճենը:
3. Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու և Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելու մաuին տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:
Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:
4. Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունվելուց հետո` մինչև նրա գրանցումը, կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցելու իրավունք ունեն առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը:
5. Հանրապետության Նախագահի թեկնածուների գրանցման մասին հաղորդագրությունը հրապարակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը` եռօրյա ժամկետում:
(Վերնագիրը խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն)
(72-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ., լրաց., խմբ. 16.11.07 ՀՕ-219-Ն)