Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 13. Ընտրողների ցուցակների մատչելիությունը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը, բացառությամբ զինվորական մասերում, կալանքի տակ պահելու հիմնարկներում կազմվող և ընտրողների ստորագրած ցուցակների, ազատ է ծանոթության համար:

Ընտրողների կողմից ստորագրված ցուցակները հրապարակման ենթակա չեն, դրանցից պատճեններ չեն հանվում:

2. Լիազոր մարմինը սույն օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները բավարարող` Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը` ըստ մարզերի և ըստ համայնքների, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում նաև` ըստ ընտրական տեղամասերի, տեղադրում է Ինտերնետում:

3. Յուրաքանչյուր ոք, կուսակցություն իրավունք ունի լիազոր մարմնից կամ նրա ստորաբաժանումներից դիմելուց հետո` եռօրյա ժամկետում, ստանալու ըստ մարզերի և ըստ համայնքների, իսկ ընտրությունների դեպքում նաև` ըստ ընտրական տեղամասերի, ընտրողների ազգային գրանցամատյանում ընդգրկված, սույն օրենսգրքի 11 հոդվածի 2-րդ կետով` ընտրողների ցուցակներին ներկայացվող պահանջները բավարարող ընտրողների ցուցակները` էլեկտրոնային կրիչով կամ թղթային տարբերակով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած վճարով:

4. Տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարը քվեարկությունից 40 օր առաջ ընտրողների ցուցակը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում:

5. Տեղամասային կենտրոնում ընտրողների ցուցակների հետ պարտադիր փակցվում է նաև տեղեկանք՝ այդ ցուցակներում անճշտությունների վերաբերյալ դիմումներ տալու ժամկետների, տեղի, դրանց քննարկման կարգի, ժամանակի և պայմանների մասին:

6. Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը, այդ թվում` լրացուցիչ ցուցակները, քվեարկության օրվանից 2 օր առաջ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում: Այս ցուցակները տեղամասային կենտրոնում մնում են փակցված մինչև տեղամասային ընտրական հանձնաժողովի լիազորությունների դադարեցման օրը:

7. Զինվորական մասերում հաշվառված ընտրողների ցուցակները քվեարկությունից 10 օր առաջ փակցվում են զորամասերում՝ զինծառայողների համար տեսանելի տեղում:

8. Լիազոր մարմինը կամ նրա համապատասխան ստորաբաժանումը ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, քվեարկության տեղի և ժամանակի մասին, ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ:

(13-րդ հոդվածը փոփ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., խմբ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-79-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։