Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2002-08-03-ից մինչև 2003-04-01։Բացել գործող տեքստը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Հոդված 9. Ընտրողների ցուցակները կազմելը և վարելը

գործել է մինչև 2003-04-01Բացել ARLIS-ում

Հոդված 9. Ընտրողների ցուցակները կազմելը և վարելը

1. Ընտրողների ցուցակներում ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները:

2. Ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ընդգրկվելու միայն ընտրողների մեկ ցուցակում:

3. Ընտրողների ցուցակները մշտապես վարվող փաստաթղթեր են և կազմվում են համայնքներում` ըստ ընտրական տեղամասերի: Ընտրողների ցուցակները վերանայվում են յուրաքանչյուր տարվա դեկտեմբեր և հունիս ամիսներին:

4. Ընտրողների ցուցակները կազմում և վարում են համայնքների ղեկավարները` իրենց պատվիրակված լիազորությունների ուժով: Կենտրոնական և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ԿԸՀ-ի սահմանած կարգով վերահսկողություն են իրականացնում ընտրողների ցուցակները կազմելու և վարելու նկատմամբ:

5. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընտրողների ցուցակները կազմում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները և զինվորական մասերի ղեկավարները:

6. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կազմվող ընտրողների ցուցակներում կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով ընդգրկվում են ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր բնակվում կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս:

7. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչության բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ընտրողների ցուցակում գրանցվելու հայտով, կարող է դիմել սահմանակից կամ իր բնակվելու կամ գտնվելու վայրին ավելի մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություն:.ուղղ

8. Համայնքի ղեկավարն ընտրողների ցուցակները, ըստ տեղամասերի, քվեարկության օրվանից 40 օր առաջ տալիս է տեղամասային կենտրոնի տարածքը տնօրինող հաստատության ղեկավարին և ընտրատարածքային ընտրական հանձնաժողով:

9. Համայնքի ղեկավարը, սկսած քվեարկության օրվանից 40 օր առաջ` 35 օրվա ընթացքում, քաղաքացիների, վստահված անձանց և հանձնաժողովի անդամների դիմումների հիման վրա կատարում է ուղղումներ ընտրողների ցուցակներում:

10. Համայնքի ղեկավարը ընտրողների ցուցակների ճշտման վերաբերյալ դիմումներին պատասխանում է երեք օրվա ընթացքում:

(9-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ., խմբ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։