Հոդված 9. Ընտրողների ցուցակներ կազմելը և վարելը
Հոդված 9. Ընտրողների ցուցակներ կազմելը և վարելը
1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է քաղաքացիների՝ ըստ բնակության վայրի հաշվառումն իրականացնող Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և հրավերների վարչությունը (այսուհետ` լիազոր մարմին):
2. Ընտրողների ցուցակը մշտապես վարվող փաստաթուղթ է, որի` սույն օրենսգրքի պահանջներին համապատասխանության համար պատասխանատու է լիազոր մարմինը:
3. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ցուցակը կազմում և վարում է ըստ մարզերի և համայնքների` որպես մեկ միասնական ցուցակ, այն է՝ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստր (ընտրողների ազգային գրանցամատյան):
4. Համայնքների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների, քաղաքացիական կացության ակտերի գրանցումն իրականացնող մարմինների և կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների ղեկավարները ընտրողների ցուցակը կազմելու և վարելու համար լիազոր մարմնին տրամադրում են անհրաժեշտ տեղեկություններ:
5. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով ընտրողների ցուցակներ կազմում են նաև օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչությունների, կալանքի տակ պահելու լիազորություն ունեցող հաստատությունների և Հայաստանի Հանրապետության զինվորական մասերի ղեկավարները:
6. Լիազոր մարմինը տարին երկու անգամ՝ հունիս և դեկտեմբեր ամիսներին, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը՝ էլեկտրոնային տարբերակով, ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողով:
(9-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, փոփ., խմբ., լրաց. 03.07.02 ՀՕ-406-Ն, խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն)