Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-03-24-ից մինչև 2007-11-20։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2007-11-20-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 1 · ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Քաղաքացիների ընտրական իրավունքը

գործել է մինչև 2007-11-20ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 2. Քաղաքացիների ընտրական իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ նաև համապատասխան համայնքում առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող և փաստացի բնակվող յուրաքանչյուր ոք:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ սույն օրենսգրքով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար նախատեսված իրավունքներն ու պարտականությունները տարածվում են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող` ընտրական իրավունքով օժտված անձանց վրա:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 26.02.07 ՀՕ-79-Ն)

3. Քաղաքացիների ընտրական իրավունքը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և սույն օրենսգրքով:

4. Հաշմանդամները, ինչպես նաև քվեարկությանը մասնակցելու դժվարություններ ունեցող ընտրողները տեղամասային կենտրոն ներկայանում և քվեարկությանը մասնակցում են կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով:

5. Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտված և պատիժը կրող քաղաքացիները:

6. Զինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնող զինծառայողներ համարվող քաղաքացիները չեն կարող մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովի՝ մեծամասնական ընտրակարգով ընտրություններին:

7. Հայաստանի Հանրապետության և միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում ունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին մասնակցում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության և միաժամանակ այլ պետության քաղաքացի հանդիսացող և Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիները ընտրությունների ժամանակ քվեարկություններին չեն մասնակցում:

(2-րդ հոդվածը լրաց. 19.03.99 ՀՕ-286, 13.10.99 ՀՕ-2, 05.04.00 ՀՕ-47, խմբ. 03.07.02 ՀՕ-406-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.12.06 ՀՕ-1-Ն, լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-79-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։