Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-03-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2011-05-02-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆՏՐՈՒԹՅՈԻՆՆԵՐԸԳլուխ 20 · ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱԴՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 108. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը.ուղղ

գործել է մինչև 2011-05-02ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 108. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների գրանցումը.ուղղ

1. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները գրանցվում են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշմամբ:

2. Ազգային ժողովի ընտրություններից առնվազն 45 oր առաջ թեկնածուի գրանցման համար ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվում`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)

2) նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով մուծված ընտրական գրավի անդորրագիրը.

3) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ, որը պետք է պարունակի նաև նշում քաղաքացու` այլ պետության քաղաքացիություն չունենալու մասին.

4) տեղեկանք` վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու մասին.

4.1 ) թեկնածու առաջադրված քաղաքացու անձնագրի պատճենը.

5) թեկնածու առաջադրված քաղաքացու գույքի և եկամուտների հայտարարագրերը, որի ընթացակարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով։

Թեկնածուն նշված փաստաթղթերը ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում անձամբ կամ լիազոր ներկայացուցչի միջոցով:

Հայաuտանի Հանրապետության քաղաքացի հանդիuանալու և Հայաuտանի Հանրապետությունում մշտապեu բնակվելու մաuին տեղեկանքների ձևերը հաստատում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Նշված տեղեկանքները թեկնածու առաջադրվող քաղաքացու գրավոր դիմումի հիման վրա նրան կամ նրա լիազոր ներկայացուցչին տրամադրում է լիազորված պետական մարմինը դիմելուց հետո` եռoրյա ժամկետում:

Լիազորված պետական մարմինը մերժում և դիմումատուին չի տրամադրում նշված ձևի տեղեկանք (տեղեկանքներ), եթե դիմումատուի տվյալները չեն բավարարում սույն հոդվածի 2-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով նախատեսված պահանջները:

3. Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու, ինչպես նաև վավեր քվեաթերթիկների թվի 5 կամ 5-ից ավելի տոկոս կողմ քվեարկված քվեաթերթիկներ ստանալու դեպքում ընտրական գրավի գումարը վերադարձվում է թեկնածուին, իսկ ընտրական գրավը նախընտրական հիմնադրամից վճարված լինելու դեպքում` նախընտրական հիմնադրամ:

4. Առաջադրված թեկնածուի գրանցման հարցը քննարկելիս ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նիստին իրավունք ունի ներկա գտնվել առաջադրված թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը կամ նրան առաջադրող կուսակցության լիազոր ներկայացուցիչը:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն առաջադրված թեկնածուի գրանցումը մերժում է, եթե`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 19.05.05 ՀՕ-101-Ն)

2) թեկնածու առաջադրված քաղաքացու վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

3) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտություններ հայտնաբերելու կամ փաստաթղթերը թերի լինելու դեպքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը 48 ժամ ժամանակ է տալիս նշված անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար: Այդ ժամանակահատվածում անճշտությունները չվերացնելու կամ փաստաթղթերը չլրացնելու դեպքում գրանցումը մերժվում է, իսկ անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու դեպքում թեկնածուն գրանցվում է։

5. Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցման վերաբերյալ առարկություն լինելու դեպքում այն դրվում է քվեարկության: Գրանցումը մերժվում է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Առարկություն չլինելու դեպքում թեկնածուն համարվում է գրանցված:

6. Պատգամավորության թեկնածու առաջադրված քաղաքացու գրանցումը մերժելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը փոխանցվում է պետական բյուջե, բացառությամբ, եթե գրանցման համար ներկայացված փաստաթղթերում անճշտությունները վերացնելու կամ փաստաթղթերը լրացնելու համար սահմանված 48 ժամվա ընթացքում թեկնածուն դիմել է գրավը հետ ստանալու պահանջով:

7. Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը պատգամավորության թեկնածուի գրանցումը ճանաչում է անվավեր, եթե գրանցումից հետո հայտնի են դառնում փաստեր, որոնց ուժով`

1) թեկնածուի վրա տարածվում են սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումները.

2) գրանցման և (կամ) առաջադրման համար ներկայացված փաստաթղթերը կեղծված են:

Թեկնածուի գրանցումը ճանաչվում է անվավեր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

8. Թեկնածուի գրանցումն անվավեր ճանաչելու դեպքում նրա ընտրական գրավի գումարը և նախընտրական հիմնադրամում եղած միջոցները փոխանցվում են պետական բյուջե:

9. Պատգամավորության թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը կարող է բողոքարկվել դատարան` Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում:

10. Պատգամավորության թեկնածուի գրանցումը մերժելու կամ անվավեր ճանաչելու որոշումն անօրինական ճանաչելու մասին դատարանի վճռի հիման վրա նա ճանաչվում է գրանցված կամ վերագրանցված:

(108-րդ հոդվածը փոփ., խմբ. 19.03.99 ՀՕ-286, փոփ. 03.07.02 ՀՕ-406-Ն, փոփ., լրաց., խմբ. 19.05.05 ՀՕ-101-Ն, փոփ., լրաց. 22.12.06 ՀՕ-1-Ն, խմբ., փոփ., լրաց. 16.11.07 ՀՕ-219-Ն, փոփ. 18.12.07 ՀՕ-285-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։