Հոդված 21. Պետական պատվերով կատարվող օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման նպատակով ընդերքօգտագործման պայմանագիրը
Հոդված 21. Պետական պատվերով կատարվող օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման նպատակով ընդերքօգտագործման պայմանագիրը
Պետական պատվերով օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրով ամրագրվում են՝
1) երկրաբանական առաջադրանքը՝ տրված պետական պատվերը տեղադրող լիազորված մարմնի կողմից՝ բյուջեի մասին օրենքի հիման վրա.
2) երկրաբանական հատկացման և ժամանակավոր հողօգտագործման սահմանները.
3) երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման ժամկետներն ըստ փուլերի՝ նախագծի ներկայացումը, աշխատանքների կատարման սկիզբն ու ժամանակացույցը և երկրաբանական հաշվետվության ներկայացումը.
4) կանխավճարի և կատարված աշխատանքների վճարման չափն ու կարգը.
5) պայմանագրի գործողության ժամկետը՝ ըստ նախագծի.
6) կողմերի փոխհարաբերությունները որոշող և օրենսդրությանը չհակասող այլ պայմաններ: