ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 56. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրները
Հոդված 56. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրները
Ընդերքի օգտագործման և պահպանության պետական վերահսկողության խնդիրներն են՝
1) ընդերքօգտագործման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանության ապահովումը.
2) օգտակար հանածոների պաշարների շարժի, հանքավայրերի պետական հաշվառման և հաշվետվությունների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի պահպանության ապահովումը.
3) ընդերքի մասին օրենսդրությամբ սահմանված նորմերի, կանոնների ու ստանդարտների պահպանման ապահովումը: