ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՈՒ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ, ԵՐԵՎԱԿՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՂԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
Հոդված 50. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օգտագործման տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառումը
Հոդված 50. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված օգտագործման տրամադրված ընդերքի տեղամասերի պետական հաշվառումը
Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության և շահագործման նպատակով տրամադրված ընդերքի տեղամասերը սահմանված կարգով ենթակա են հաշվառման մեկ միասնական ֆոնդում: Դրանում նշվում են յուրաքանչյուր տեղամասի երկրաբանական բնութագիրը, լեռնահատկացման տեղադրումը և տարածական սահմանները, կառույցի նպատակը, ընդերքից օգտվելու աշխատանքների փուլը (նախագծում, շինարարություն, շահագործում), ինչպես նաև կառույցի շահագործման նախատեսվող ժամկետները: