ԸՆԴԵՐՔԻՑ ՕԳՏՎԵԼՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԵՏ ՉԿԱՊՎԱԾ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ
Հոդված 33. Իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործումը
Հոդված 33. Իրավաբանական անձանց և քաղաքացիներին հատկացված հողամասերի սահմաններում ընդերքօգտագործումը
Իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց հատկացված հողամասերի սահմաններում (անկախ սեփականության ձևից) տնտեսական և կենցաղային սեփական կարիքների բավարարման նպատակով իրավասու են կատարել պետական հաշվեկշռում չգրանցված ընդհանուր տարածում ունեցող օգտակար հանածոների արդյունահանում, ինչպես նաև ստորերկրյա կառույցների շինարարություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: