Հոդված 39. Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծումը
Հոդված 39. Օգտակար հանածոներ արդյունահանող և հանքային հումք վերամշակող օբյեկտների (ձեռնարկությունների), ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծումը
1. Օգտակար հանածոներ արդյունահանող օբյեկտների (ձեռնարկությունների) և ստորերկրյա կառույցների նախագծումը կատարվում է օգտագործման տրամադրված ընդերքի տեղամասի վերաբերյալ պետական փորձաքննության ենթարկված երկրաբանական և այլ կարգի տեղեկատվության հիման վրա։
2. Ընդերքօգտագործումը, օգտակար հանածոների հանքավայրերի (այդ թվում՝ նավթի, գազի և ստորերկրյա ջրերի) շահագործման, արդյունահանված հանքային հումքի վերամշակման, ինչպես նաև օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շինարարության նպատակներով, առանց սահմանված կարգով պետական փորձաքննության ենթարկված նախագծի, արգելվում է:
3. Օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների նախագծումը կատարվում է երկրաբանական հետազննման նյութերի հիման վրա: