ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 64. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի ուժի մեջ մտնելու կարգը
Հոդված 64. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի ուժի մեջ մտնելու կարգը
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո՝ ընդերքի վերաբերյալ ծագող հարաբերությունների նկատմամբ:
3. Մինչև սույն օրենսգրքից բխող իրավական ակտերի ընդունումը գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած՝ ընդերքին առնչվող իրավական ակտերը: