ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 65. Անցումային դրույթներ
Հոդված 65. Անցումային դրույթներ
1. Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը գործողության մեջ դրվելուց հետո՝ մինչև 2004 թվականի հուլիսի 1-ը, ընդերքօգտագործողները պարտավոր են վերագրանցել ընդերքօգտագործման իրավունք սահմանող փաստաթղթերը՝ թույլտվությունները, լիցենզիաները և պայմանագրերը՝ համապատասխանեցնելով դրանք սույն օրենսգրքի պահանջներին:
2. Ուժը կորցրած ճանաչել՝
1) 1992 թվականի մարտի 19-ի՝ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգիրքը.
2) 1992 թվականի փետրվարի 25-ի՝ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը կիրարկելու մասին» որոշումը:
(65-րդ հոդվածը փոփ. 17.12.03 ՀՕ-9-Ն)
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
2002 թ. դեկտեմբերի 2
Երևան
ՀՕ-456-Ն