ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 58. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական երկրաբանական վերահսկողությունը
Հոդված 58. Ընդերքի օգտագործման և պահպանության պետական երկրաբանական վերահսկողությունը
Հայաստանի Հանրապետության տարածքում ընդերքի օգտագործման և պահպանության բոլոր աշխատանքները, անկախ դրանց ֆինանսավորման աղբյուրներից և կատարող անձանց սեփականության ձևերից, ենթակա են պետական երկրաբանական վերահսկողության, որն իրականացնում է լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով: