Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Միջազգային համագործակցությունը և աջակցության ցուցաբերում տարանցիկ փոխադրման երկրներին

1. Կողմերը համագործակցում են անմիջականորեն կամ միջազգային և տարածաշրջանային իրավասու կազմակերպությունների միջոցով` տարանցիկ փոխադրման երկրներին աջակցություն ցուցաբերելու նպատակով, մասնավորապես, հնարավորության սահմաններում, նման աջակցության կարիքն ունեցող զարգացող երկրներին` ապօրինի շրջանառության կանխարգելմանն ուղղված տեխնիկական համագործակցության ծրագրերի իրականացման, ինչպես նաև դրա հետ կապված այլ միջոցառումների իրականացման միջոցով:

2. Կողմերը կարող են պարտավորություն ստանձնել անմիջականորեն կամ իրավասու միջազգային կամ տարածաշրջանային կազմակերպությունների միջոցով ֆինանսական օժանդակություն տրամադրել տարանցիկ փոխադրման երկրներին` ապօրինի շրջանառության արդյունավետ կանխարգելման և խափանման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ամրապնդման և զարգացման նպատակով:

3. Կողմերը կարող են կնքել երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրեր և պայմանավորվածություններ` սույն հոդվածի դրույթների կիրառման ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով, և այդ կապակցությամբ կարող են հաշվի առնել նաև ֆինանսական պայմանավորվածությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։