Հոդված 21
Հոդված 21
Հանձնաժողովի գործառույթները
Հանձնաժողովը լիազորված է քննարկել սույն Կոնվենցիային առնչվող ցանկացած հարց, այդ թվում.
/ա/ Հանձնաժողովը, 20-րդ հոդվածի հիման վրա տրամադրված տեղեկությունների հիման վրա, հետևում է սույն Կոնվենցիայի իրագործման գործընթացին,
/բ/ Հանձնաժողովը, Կողմերից ստացված տեղեկությունների վերլուծության հիման վրա, կարող է ներկայացնել առաջարկություններ և ընդհանուր բնույթ կրող հանձնարարականներ,
/գ/ Հանձնաժողովը կարող է Կոմիտեի ուշադրությունը հրավիրել ցանկացած հարցի, որը կարող է առնչություն ունենալ վերջինիս գործառույթների հետ,
դ/ Հանձնաժողովը կարող է 22-րդ հոդվածի 1/բ/ կետի համաձայն Կոմիտեի կողմից իր քննարկմանն ուղղված ցանկացած հարցի առնչությամբ ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք իր կողմից նպատակահարմար կհամարվեն,
/ե/ Հանձնաժողովը կարող է, 12-րդ հոդվածով սահմանված կարգով, փոփոխություններ և լրացումներ կատարել 1-ին և 2-րդ աղյուսակներում,
/զ/ Հանձնաժողովը կարող է սույն Կոնվենցիայի Կողմեր չհանդիսացող պետությունների ուշադրությունը հրավիրել այն որոշումներին և հանձնարարականներին, որոնք այն ընդունում է համաձայն սույն Կոնվենցիայի, որպեսզի այդ պետությունները քննության առնեն սույն Կոնվենցիայի հիմնադրույթներին համապատասխանող միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը: