Հոդված 29
Հոդված 29
Ուժի մեջ մտնելը
1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում պետությունների և Նամիբիայի կողմից, որին ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի հարցերով խորհուրդը, Գլխավոր քարտուղարին ի պահ ներկայացված քսաներորդ վավերագրի, ընդունման կամ հավանության փաստաթղթի հանձնման պահին հաջորդող իննսուներորդ օրվանից:
2. Սույն Կոնվենցիան վավերացրած, ընդունած, դրան հավանություն տված, կամ դրան քսաներորդ վավերագիրը կամ ընդունման, հավանության կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո միացած ցանկացած պետության և Նամիբիայի համար, որին ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի հարցերով խորհուրդը, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում վավերագրի, ընդունման կամ հավանության փաստաթղթի ի պահ հանձնելու պահին հաջորդող իննսուներորդ օրվանից:
3. Պաշտոնական ճանաչման ակտին վերաբերող փաստաթուղթը կամ միանալու մասին փաստաթուղթը պահպանման հանձնող` 26-րդ հոդվածի /գ/ կետում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային ցանկացած կազմակերպության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում ի պահ հանձնման պահին հաջորդող իննսուներորդ օրվանից, կամ էլ սույն հոդվածին համապատասխան Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու պահից` կախված նրանից, թե այդ պահերից որն է ավելի ուշ: