Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Կողմերի տրամադրած տեղեկությունները

1. Կողմերը Գլխավոր քարտուղարի միջոցով Հանձնաժողովին տրամադրում են տեղեկություններ` իրենց տարածքում սույն Կոնվենցիայի գործողության վերաբերյալ, մասնավորապես.

/ա/ սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման ապահովման նպատակով ընդունված օրենքների և կանոնակարգերի տեքստերը,

/բ/ մանրամասն տեղեկություններ իրենց իրավազորության ներքո գտնվող` ապօրինի շրջանառության հետ կապված այն գործերի մասին, որոնք նրանց կողմից համարվում են կարևոր` նոր միտումների բացահայտման, շրջանառության մեջ ներառված քանակության, նյութերի ստացման աղբյուրների կամ ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձանց կողմից օգտագործված մեթոդների շնորհիվ:

2. Կողմերը նշված տեղեկությունները տրամադրում են Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով և ժամկետներում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։