Հոդված 27
Հոդված 27
Վավերացում, ընդունում, հավանություն կամ պաշտոնական ճանաչման ակտ
1. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հավանության` պետությունների և Նամիբիայի կողմից, որին ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպության Նամիբիայի հարցերով խորհուրդը, ինչպես նաև 26-րդ հոդվածի /գ/ հոդվածում նշված տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից պաշտոնական ճանաչման ակտերի միջոցով ընդունման: Վավերագրերը և ընդունման ու հավանության մասին փաստաթղթերն, ինչպես նաև պաշտոնական ճանաչման ակտերին վերաբերող փաստաթղթերը, ի պահ են հանձնվում Գլխավոր քարտուղարին:
2. Տնտեսական ինտեգրացման տարածաշրջանային կազմակերպություններն իրենց կողմից ներկայացվող պաշտոնական ճանաչման փաստաթղթերում հայտնում են սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի մասին: Այդ կազմակերպությունները նաև տեղեկացնում են Գլխավոր քարտուղարին սույն Կոնվենցիայով կարգավորվող հարցերի նկատմամբ իրենց իրավասությունների շրջանակի ցանկացած փոփոխման մասին: