Անցնել բովանդակությանը

ԿՈՆՎԵՆՑԻԱ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Կոնվենցիաընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

1. Սույն Կոնվենցիան կիրառվում է այն արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ, որոնք կայացվել են այն պետության տարածքում, քան այն պետությունը, որում հայցվում է այդպիսի որոշումների ճանաչումը և կատարումը` այն վեճերով, որոնց կողմ կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Այն կիրառվում է նաև այն արբիտրաժային որոշումների նկատմամբ, որոնք ներքին որոշումներ չեն համարվում այն պետությունում, որտեղ հայցվում է դրանց ճանաչումը և կատարումը:

2. «Արբիտրաժային որոշումներ» տերմինը ներառում է ոչ միայն յուրաքանչյուր առանձին գործով նշանակված արբիտրների կայացրած արբիտրաժային որոշումները, այլև արբիտրաժային այն որոշումները, որոնք կայացվել են մշտապես գործող այն արբիտրաժային մարմինների կողմից, որոնց դիմել են կողմերը:

3. Սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման, կամ միացման, կամ սույն Կոնվենցիայի 10-րդ հոդվածում նախատեսված ծանուցման դեպքում, ցանկացած պետություն, փոխադարձության հիման վրա, կարող է հայտարարել, որ նա սույն Կոնվենցիան կիրառելու է միայն այն արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման նկատմամբ, որոնք կայացվել են մյուս Պայմանավորվող պետության տարածքում: Նա կարող է նաև հայտարարել, որ սույն Կոնվենցիան նա կիրառելու է միայն պայմանագրային կամ այլ իրավահարաբերություններով ծագող այն վեճերի նկատմամբ, որոնք այդպիսի հայտարարություն կատարող պետության ազգային օրենքով համարվում են առևտրային:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։