Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

1. Դաշնային կամ ոչ ունիտար պետությունների նկատմամբ կիրառվում են հետևյալ դրույթները.

ա) սույն Կոնվենցիայի այն հոդվածներով, որոնք վերաբերում են դաշնային իշխանության օրենսդիր իրավասությանը, դաշնային կառավարության պարտավորությունները համապատասխան սահմաններում նույն են, ինչ այն Պայմանավորվող պետությունների պարտավորությունները, որոնք դաշնային պետություններ չեն հանդիսանում,

բ) ինչ վերաբերում է սույն Կոնվենցիայի այն հոդվածներին, որոնք վերաբերում են դաշնություն ձևավորող պետությունների կամ նահանգների օրենսդիր իրավասությանը, որոնք, դաշնության սահմանադրական համակարգի համաձայն, պարտավոր չեն օրենսդիր միջոցառումներ իրականացնել, ապա դաշնային կառավարությունը իր բարենպաստ երաշխավորությամբ այդ հոդվածները հնարավոր սեղմ ժամկետներում ի գիտություն է հայտնում պետությունների կամ նահանգների պատշաճ իշխանություններին,

գ) սույն Կոնվենցիային մասնակից դաշնային պետությունը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով փոխանցված ցանկացած մյուս Պայմանավորող պետության պահանջով, տեղեկանք է ներկայացնում սույն Կոնվենցիայի որևէ կոնկրետ դրույթի վերաբերյալ, դաշնության և նրա բաղկացուցիչ մասերի օրենսդրության և պրակտիկայի մասին` նշելով, թե ինչ չափով է այդ դրույթը կենսագործվել օրենսդրական և այլ միջոցներով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։