Հոդված 7
Հոդված 7
1. Սույն Կոնվենցիայի դրույթները չեն շոշափում արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման վերաբերյալ Պայմանավորվող կողմերի կնքած երկկողմ և բազմակողմ համաձայնագրերի վավերականությունը, և որևէ շահագրգիռ կողմի չեն զրկում ցանկացած արբիտրաժային որոշումից այն կարգով և սահմաններում օգտվելու իրավունքից, որոնք թույլատրվում են այն երկրի օրենքով և միջազգային պայմանագրերով, որտեղ հայցվում է այդպիսի արբիտրաժային որոշման ճանաչումը և կատարումը:
2. Արբիտրաժային գործերի մասին 1923 թվականի Ժնևյան Արձանագրությունը և Արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին 1927 թվականի Ժնևյան Կոնվենցիան Պայմանավորվող կողմերի միջև իրենց ուժը կորցնում են այն բանից հետո, երբ նրանց համար պարտադիր է դառնում սույն Կոնվենցիան, և այն սահմաններում, որոնցում նա նրանց համար պարտադիր է դառնում: