Հոդված 8
Հոդված 8
1. Սույն Կոնվենցիան մինչև 1958 թվականի դեկտեմբերի 31-ը բաց է ստորագրման համար Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամի համար, ինչպես նաև ցանկացած այնպիսի պետության անունից, որը հանդիսանում է կամ հետագայում կդառնա Միավորված ազգերի կազմակերպության որևէ մասնագիտացված հաստատության անդամ, կամ որը հանդիսանում է կամ հետագայում կդառնա Միջազգային դատարանի Կանոնադրության մասնակից, ինչպես նաև ցանկացած այլ պետության, որը կհրավիրվի Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից:
2. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման, և վավերացման մասին փաստաթուղթը ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: