Հոդված 13
Հոդված 13
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն կարող է դադարեցնել սույն Կոնվենցիայի գործողությունը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով: Գործողության դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը Գլխավոր քարտուղարի կողմից ստանալու օրվանից մեկ տարի հետո:
2. Յուրաքանչյուր պետություն, որը հայտարարություն կամ ծանուցում է կատարել 10-րդ հոդվածին համապատասխան, կարող է հետագայում ցանկացած ժամանակ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին գրավոր ծանուցելու միջոցով հայտարարել, որ սույն Կոնվենցիայի գործողությունը համապատասխան տարածքի նկատմամբ կդադարի Գլխավոր քարտուղարի կողմից այդ ծանուցումը ստանալու օրվանից մեկ տարի հետո:
3. Սույն Կոնվենցիան կկիրառվի այն արբիտրաժային որոշումների նկատմամբ, որոնց ճանաչման կամ կատարման վերաբերյալ գործերը սկսվել են մինչև գործողության դադարեցման ուժի մեջ մտնելը: