Հոդված 6
Հոդված 6
Եթե 5-րդ հոդվածի 1-ին կետի «ե» ենթակետում նշված իրավասու իշխանության առաջ միջնորդություն է հարուցվել արբիտրաժային որոշումը բեկանելու կամ դրա կատարումը կասեցնելու մասին, ապա այն իշխանությունը, որին դիմել են այդ որոշման ճանաչման և կատարման մասին խնդրանքով, կարող է, եթե նպատակահարմար գտնի, հետաձգել այդ որոշումը կատարելու մասին հարցի լուծումը, և կարող է նաև այն Կողմի միջնորդությամբ, որը խնդրում է այդ որոշման կատարման մասին, մյուս Կողմին պարտավորեցնել ներկայացնելու պատշաճ ապահովում: