Հոդված 4
Հոդված 4
1. Նախորդ հոդվածում հիշատակված ճանաչումը և կատարումը ստանալու համար, ճանաչում և կատարում հայցող Կողմը այդպիսի խնդրանք փոխանցելիս, ուղարկում է.
ա) արբիտրաժային որոշման պատշաճ կերպով հաստատված իսկական օրինակը կամ նրա պատշաճ կերպով հաստատված պատճենը,
բ) 2-րդ հոդվածում հիշատակված համաձայնագրի իսկական օրինակը կամ նրա պատշաճ կերպով հաստատված պատճենը:
2. Եթե արբիտրաժային որոշումը կամ համաձայնագիրը շարադրված է ոչ այն երկրի պաշտոնական լեզվով, որտեղ հայցվում է այդ որոշման ճանաչումը և կատարումը, ապա Կողմը, որը խնդրում է որոշման ճանաչման և կատարման մասին, ներկայացնում է այդ փաստաթղթերի այդ լեզվով թարգմանությունը: Թարգմանությունը հաստատվում է պաշտոնական կամ երդվյալ թարգմանչի, դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչի կողմից: