Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5

1. Արբիտրաժային որոշման ճանաչումը և կատարումը կարող է մերժվել այն Կողմի խնդրանքով, որի դեմ է այն ուղղված, եթե այդ Կողմը ճանաչման և կատարման վայրի իրավասու իշխանությանը ապացույցներ ներկայացնի առ այն, որ.

ա) 2-րդ հոդվածում նշված համաձայնագրի Կողմերը նրանց նկատմամբ կիրառվող օրենքի առնչությամբ որևէ չափով անգործունակ են եղել, կամ այդ համաձայնագիրն անվավեր է ըստ այն օրենքի, որին Կողմերը ենթարկել են այդ համաձայնագիրը, իսկ այդպիսի ցուցումի բացակայության դեպքում, ըստ այն երկրի օրենքի, որտեղ կայացվել է որոշումը, կամ

բ) Կողմը, որի դեմ որոշում է կայացվել արբիտրի նշանակման մասին կամ արբիտրաժային քննության մասին, կամ այլ պատճառներով չի կարողացել ներկայացնել իր բացատրությունները, կամ

գ) նշված որոշումը կայացվել է այն վեճով, որը չի նախատեսված կամ չի ընկնում արբիտրաժային համաձայնագրի կամ համաձայնագրի արբիտրաժային վերապահման պայմանի տակ, կամ էլ որոշումներ է պարունակում այնպիսի հարցերով, որոնք ընկնում են արբիտրաժային համաձայնագրի կամ պայմանագրի արբիտրաժային վերապահման շրջանակից դուրս` պայմանով, սակայն, որ եթե արբիտրաժային համաձայնագրով կամ վերապահումով ընդգրկված հարցերով լուծումները կարող են անջատվել նրանցից, որոնք չեն ընդգրկվում այդպիսի համաձայնագրով կամ վերապահումով, ապա արբիտրաժային որոշման այն մասը, որը լուծումներ է պարունակում այն հարցերով, որոնք ընդգրկված են արբիտրաժային համաձայնագրով կամ պայմանագրի արբիտրաժային վերապահումով, կարող է ճանաչել և կատարել, կամ

դ) արբիտրաժային մարմնի կազմը կամ արբիտրաժային վարույթը չեն համապատասխանել Կողմերի համաձայնագրին, կամ էլ դրա բացակայության դեպքում, չեն համապատասխանել այն երկրի օրենքին, որտեղ տեղ է գտել արբիտրաժային վարույթը, կամ

ե) որոշումը Կողմերի համար դեռևս վերջնական չի դարձել, վերացվել է կամ նրա կատարումը կասեցվել է այն երկրի իրավասու իշխանության կողմից, որտեղ այն կայացվել է, կամ այն երկրի, որի օրենքը կիրառվում է:

2. Արբիտրաժային որոշման ճանաչումը և կատարումը կարող է մերժվել նաև, եթե երկրի իրավասու իշխանությունը, որում հայցվում է ճանաչումը և կատարումը, գտնի, որ.

ա) ըստ այդ երկրի օրենքների, վեճի առարկան չի կարող լինել արբիտրաժային քննարկման առարկա, կամ

բ) այդ որոշման ճանաչումը և կատարումը հակասում են այդ երկրի հասարակական կարգին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։