Հոդված 10
Հոդված 10
1. Ցանկացած պետություն կարող է սույն Կոնվենցիայի ստորագրման, վավերացման կամ նրան միանալու ժամանակ հայտարարել, որ սույն Կոնվենցիան տարածվում է բոլոր կամ որոշ այն տարածքների վրա, որոնց միջազգային հարաբերությունների համար նա պատասխանատվություն է կրում: Այդպիսի հայտարարությունն ուժի մեջ է մտնում սույն Կոնվենցիայի` այդ պետության համար ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ:
2. Վերոհիշյալից հետո ցանկացած ժամանակ այդպիսի հայտարարություն կարող է կատարվել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի անվամբ ծանուցելու միջոցով, և ուժի մեջ է մտնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից այդ ծանուցումն ստանալու օրվանից հաշված իննսուներորդ օրը, կամ տվյալ պետության համար Կոնվենցիայի ուժի մեջ մտնելու օրը` կախված այն բանից, թե որ ժամկետն է ավելի ուշ լրանում:
3. Ինչ վերաբերում է այն տարածքներին, որոնց վրա սույն Կոնվենցիան չի տարածվելու դրա ստորագրման, վավերացման կամ դրան միանալու դեպքում, ապա յուրաքանչյուր շահագրգիռ պետություն պետք է քննարկի այնպիսի միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք անհրաժեշտ են նշված տարածքների նկատմամբ սույն Կոնվենցիայի կիրառումը տարածելու համար` այն տարածքների կառավարությունների համաձայնության պայմանով, որտեղ դա անհրաժեշտ է սահմանադրական հիմունքներով: