Հոդված 2
Հոդված 2
1. Յուրաքանչյուր Պայմանավորվող պետություն ճանաչում է այն գրավոր համաձայնագիրը, ըստ որի պարտավորվում են արբիտրաժ փոխանցել բոլոր կամ որևէ վեճեր, որոնք, կապված որևէ կոնկրետ պայմանագրային կամ այլ իրավահարաբերության հետ, որի օբյեկտը կարող է արբիտրաժային քննության առարկա լինել, ծագել են կամ կարող են ծագել նրանց միջև:
2. «Գրավոր համաձայնագիր» տերմինը ներառում է Կողմերի միջև ստորագրված, կամ փոխանակված նամակներում կամ հեռագրերում պարունակվող պայմանագրի արբիտրաժային վերապահումը կամ արբիտրաժային համաձայնագիրը:
3. Պայմանավորվող պետության դատարանը, եթե նա հայց է ստանում այնպիսի հարցով, որի վերաբերյալ Կողմերը սույն հոդվածով նախատեսված համաձայնագիր են կնքել, պարտավոր է Կողմերից որևէ մեկի խնդրանքով, Կողմերին ուղարկել արբիտրաժ, եթե չգտնի, որ հիշատակված համաձայնագիրն անվավեր է, ուժը կորցրել է կամ չի կարող կատարվել: