Հոդված 16
Հոդված 16
Վեճերի կարգավորումը
1. Մասնակից պետությունները կջանան սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը կարգավորել բանակցությունների միջոցով:
2. Սույն Արձանագրության մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ ավելի Մասնակից պետությունների միջև ցանկացած վեճ, որը ողջամիտ ժամկետում չի կարող կարգավորվել բանակցությունների միջոցով, Մասնակից այդ պետություններից մեկի դիմումի հիման վրա փոխանցվում է միջնորդ դատավարության: Եթե միջնորդ դատավարության մասին դիմումից հետո` վեց ամսվա ընթացքում, Մասնակից պետությունները չկարողանան պայմանավորվել միջնորդ դատավարության կազմակերպման շուրջ, այդ Մասնակից պետություններից յուրաքանչյուրը կարող է վեճը փոխանցել Արդարադատության միջազգային դատարան` դատարանի կանոնադրությանը համապատասխան դիմում ներկայացնելով:
3. Յուրաքանչյուր Մասնակից պետություն սույն Արձանագրությունն ստորագրելիս, վավերացնելիս, ընդունելիս կամ հաստատելիս կամ դրան միանալիս կարող է հայտնել, որ սույն հոդվածի 2-րդ կետն իր համար իրավապարտադիր չէ: Մյուս Մասնակից պետությունների համար 2-րդ կետն իրավապարտադիր չէ այն Մասնակից պետության նկատմամբ, որը նման վերապահում է արել:
4. Սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն վերապահում արած ցանկացած Մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ հանել այդ վերապահումը` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին այդ մասին ծանուցելով: