Հոդված 8
Հոդված 8
Հրազենի դրոշմանշումը
1. Յուրաքանչյուր հրազենի նույնականացման և վերահսկողության նպատակով Մասնակից պետությունները պետք է.
ա) յուրաքանչյուր հրազենի արտադրման ընթացքում պահանջեն յուրահատուկ դրոշմի կիրառում` արտադրողի անունով, արտադրման վայրով կամ երկրով ու սերիական համարով, կամ թվային և/կամ տառաթվային գաղտնագրի հետ համակցված պարզ երկրաչափական նշաններից կազմված, այլընտրանքային, գործածության համար հարմար յուրահատուկ դրոշմի կիրառում, որը բոլոր Մասնակից պետություններին թույլ կտա արագ որոշել արտադրման երկիրը.
բ) պահանջեն ներկրվող յուրաքանչյուր հրազենի վրա համապատասխան պարզ դրոշմ, որը թույլ կտա որոշել ներկրող երկիրը և, հնարավորության դեպքում, ներկրման տարեթիվը, և որը հնարավորություն կտա տվյալ երկրի իրավասու մարմիններին հսկողություն սահմանել այդ հրազենի նկատմամբ. իսկ եթե տվյալ հրազենը չունի նման դրոշմ, կարող է պահանջվել յուրահատուկ դրոշմ: Սույն ենթակետի պահանջները չեն կիրառվում ապացուցելի օրինական նպատակների համար ներկրվող հրազենի նկատմամբ.
գ) ապահովեն քաղաքացիական նպատակով օգտագործման համար պետական պահեստից հրազենի փոխանցման ընթացքում համապատասխան յուրահատուկ դրոշմի առկայություն, որը թույլ կտա բոլոր Մասնակից պետություններին որոշել փոխանցող երկիրը:
2. Մասնակից պետությունները կխրախուսեն հրազեն արտադրող ձեռնարկություններին մշակել դրոշմների հեռացման կամ փոփոխման դեմ պայքարի միջոցներ: