Հոդված 17
Հոդված 17
Ստորագրելը, վավերացնելը, ընդունելը, հաստատելը և միանալը
1. Սույն Արձանագրությունը բաց է բոլոր պետությունների ստորագրման համար Նյու Յորքում` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական գրասենյակում, Գլխավոր ասամբլեայի կողմից այն ընդունվելուց հետո երեսուներորդ օրվանից սկսած մինչև 2002 թվականի դեկտեմբերի 12-ը:
2. Սույն Արձանագրությունը բաց է նաև տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների ստորագրման համար` պայմանով, որ այդ կազմակերպության անդամ պետություններից առնվազն մեկը ստորագրել է սույն Արձանագրությունը` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան:
3. Սույն Արձանագրությունը ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը վավերացման, ընդունման կամ հաստատման իր փաստաթղթերը կարող է ի պահ հանձնել, եթե նրա անդամ պետություններից առնվազն մեկը նույն կերպ է վարվել: Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթում այդ կազմակերպությունը հռչակում է սույն Արձանագրությամբ կարգավորվող հարցերի նկատմամբ իր իրավասության շրջանակը: Այդ կազմակերպությունն ավանդապահին հայտնում է նաև իր իրավասությունների շրջանակում կատարված ցանկացած համապատասխան փոփոխության մասին:
4. Սույն Արձանագրությունը բաց է ցանկացած պետության կամ այն տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության միանալու համար, որի անդամ պետություններից առնվազն մեկը սույն Արձանագրության մասնակից է: Միանալու մասին փաստաթղթերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին: Միանալիս տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունը հռչակում է սույն Արձանագրությամբ կարգավորվող հարցերի նկատմամբ իր իրավասության շրջանակը: Այդ կազմակերպությունն ավանդապահին հայտնում է նաև իր իրավասությունների շրջանակում կատարված ցանկացած համապատասխան փոփոխության մասին: