Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Կիրառության ոլորտ

1. Սույն Արձանագրությունը կիրառվում է, եթե դրանում այլ բան նշված չէ, հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը կանխելու և սույն Արձանագրության 5-րդ հոդվածին համապատասխան սահմանված իրավախախտումների հետաքննության և դատական հետապնդման նպատակով, եթե այդ իրավախախտումները կրում են անդրազգային բնույթ և կատարվել են կազմակերպված հանցավոր խմբի կողմից:

2. Սույն Արձանագրությունը չի կիրառվում միջպետական գործարքների կամ դեպի որևէ պետություն կատարվող փոխանցումների նկատմամբ այն դեպքերում, երբ Արձանագրության կիրառումը կարող է ազդել Մասնակից պետության` ի նպաստ ազգային անվտանգության միջոցներ ձեռնարկելու իրավունքին` Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը համապատասխան:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։