Հոդված 6
Հոդված 6
Բռնագրավում, կալանում և օտարում
1. Չհակասելով Կոնվենցիայի 12-րդ հոդվածի դրույթներին` Մասնակից պետությունները իրենց ներքին իրավական համակարգերի շրջանակներում առավելագույն հնարավորության սահմաններում կձեռնարկեն այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել անօրինական կերպով արտադրված կամ ապօրինի շրջանառված հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի բռնագրավումը հնարավոր դարձնելու համար:
2. Մասնակից պետություններն իրենց ներքին իրավական համակարգի շրջանակներում կձեռնարկեն այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` կանխելու համար անօրինական կերպով արտադրված կամ ապօրինի շրջանառված հրազենը, դրա հիմնամասերը և բաղադրիչները, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքը դրանց կիրառման համար չլիազորված անձանց մոտ հայտնվելը` կալանելով և ոչնչացնելով այդ հրազենը, դրա հիմնամասերը և բաղադրիչները, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքը, եթե դրանց օտարումը պաշտոնապես չի թույլատրվել` պայմանով, որ այդ հրազենի վրա համապատասխան նշում արվի, և գրանցվեն այդ հրազենի ու ռազմամթերքի օտարման եղանակները:
II. Կանխարգելում