Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Եզրույթների կիրառումը

Սույն Արձանագրության նպատակների համար`

ա) «հրազեն» նշանակում է` կրելու համար նախատեսված ցանկացած փողավոր զենք, որն արձակում է, նախատեսված է արձակելու կամ հեշտությամբ կարող է հարմարեցվել` արձակելու համար կրակոց, փամփուշտ կամ արկ պայթուցիկ նյութի գործողության հաշվին` բացառությամբ հնատիպ հրազենի կամ դրա կրկնօրինակների: Հնատիպ հրազենը կամ դրա կրկնօրինակները սահմանվում են ներքին օրենսդրության համաձայն: Ոչ մի դեպքում, սակայն, հնատիպ հրազեն չի կարող համարվել 1899 թվականից հետո արտադրված հրազենը.

բ) «հիմնամասեր և բաղադրիչներ» նշանակում է` հրազենի համար հատուկ նախատեսված և դրա գործողության համար անհրաժեշտ ցանկացած բաղադրիչ կամ պահեստամաս, ներառյալ փողը, պահունակը կամ փողատուփը, գնդացրի փակաղակի շրջանակը կամ թմբուկը, փակաղակը կամ հրացանի լցամասը, ինչպես նաև արձակվող կրակոցի ձայնը խլացնելու համար նախատեսված կամ հարմարեցված ցանկացած սարքավորում.

գ) «ռազմամթերք» նշանակում է` փամփուշտ կամ դրա բաղադրիչներ, ներառյալ պարկուճները, հրապատիճները, նետողական լիցքը, գնդակները կամ արկերը, որոնք օգտագործվում են հրազենում` պայմանով, որ այդ բաղադրիչներն ինքնին ենթակա են համապատասխան թույլտվության Մասնակից պետությունում.

դ) «անօրինական արտադրություն» նշանակում է` հրազենի, դրա մասերի, բաղադրիչների կամ ռազմամթերքի անօրինական արտադրություն կամ հավաքում`

(i) ապօրինի շրջանառված մասերից կամ բաղադրիչներից,

(ii) առանց այն Մասնակից պետության համապատասխան արտոնագրի կամ թույլտվության, որտեղ իրականացվում է արտադրումը կամ հավաքումը,

(iii) արտադրման ժամանակ առանց հրազենի դրոշմանշման` սույն Արձանագրության 8-րդ հոդվածին համապատասխան.

մասերի և բաղադրիչների արտադրման համար արտոնագիր կամ թույլտվություն տրվում է ներքին օրենսդրությանը համապատասխան.

ե) «ապօրինի շրջանառություն» նշանակում է` որևէ Մասնակից պետության տարածքից կամ նրա տարածքով մեկ այլ Մասնակից պետության տարածք հրազենի, դրա մասերի, բաղադրիչների կամ ռազմամթերքի ներկրում, արտահանում, գնում, վաճառք, առաքում, տեղափոխում կամ փոխանցում, եթե սույն Արձանագրության պայմանների համաձայն` շահագրգիռ Մասնակից պետություններից մեկը դրա համար թույլտվություն չի տվել, կամ եթե հրազենը չունի դրոշմ` սույն Արձանագրության 8-րդ հոդվածին համապատասխան.

զ) «հսկողություն» նշանակում է` հրազենի և, եթե հնարավոր է, դրա հիմնամասերի, բաղադրիչների և ռազմամթերքի պարբերական հսկողություն արտադրողից մինչև գնորդ` անօրինական արտադրության և ապօրինի շրջանառության բացահայտման, հետաքննության և վերլուծության գործում Մասնակից պետությունների իրավասու մարմիններին աջակցելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։