Անցնել բովանդակությանը

Հոդված 18

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18

Ուժի մեջ մտնելը

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քառասուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից հետո իննսուներորդ օրը, բայց այն ուժի մեջ չի կարող մտնել մինչև Կոնվենցիայի ուժի մեջ մտնելը: Սույն կետի նպատակների համար` տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության կողմից ի պահ հանձնված ցանկացած փաստաթուղթ չի դիտվում որպես հավելում այն փաստաթղթերին, որոնք ի պահ են հանձնվել այդ կազմակերպության անդամ պետությունների կողմից:

2. Յուրաքանչյուր պետության կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպության համար, որոնք վավերացնում, ընդունում կամ հաստատում են սույն Արձանագրությունը կամ միանում են դրան վավերացման, ընդունման, հաստատման կամ միանալու մասին քառասուներորդ փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այդ պետության կամ կազմակերպության կողմից իր համապատասխան փաստաթուղթն ի պահ հանձնվելու օրվանից հետո երեսուներորդ օրը կամ, սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան, սույն Արձանագրության ուժի մեջ մտնելու օրը` կախված նրանից, թե որն ավելի ուշ տեղի կունենա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։