Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Ընդհանուր պահանջներ արտահանման, ներկրման և տարանցիկ փոխադրումների համար արտոնագրերի կամ թույլտվությունների համակարգերի նկատմամբ

1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է հիմնի կամ կիրառի արտահանման և ներկրման համար արտոնագրերի կամ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի փոխանցման համար միջազգային տարանցման միջոցների արդյունավետ համակարգեր:

2. Նախքան հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի փոխադրման համար արտահանման արտոնագրեր կամ թույլտվություններ տրամադրելը յուրաքանչյուր Մասնակից պետություն ստուգում է.

ա) որ ներկրող պետությունների կողմից տրվեն ներկրման արտոնագրեր կամ թույլտվություններ.

բ) որ, առանց հակասելու դեպի ծով ելք չունեցող պետությունների շահերը պաշտպանող երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերին կամ պայմանավորվածություններին, տարանցման պետությունները առնվազն մինչև բեռնաթափումը գրավոր ծանուցեն, որ տարանցման դեմ առարկություններ չունեն:

3. Արտահանման և ներկրման արտոնագիրը կամ թույլտվությունը և կից փաստաթղթերը պետք է պարունակեն տեղեկություններ, որոնք առնվազն կներառեն տալու վայրն ու ամսաթիվը, վավերականության ժամկետը, արտահանման երկիրը, ներկրման երկիրը, վերջնական ստացողը, հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի նկարագրությունը և քանակը, իսկ տարանցման դեպքում` տարանցիկ երկրները: Ներկրման արտոնագրի մեջ ներառված տեղեկությունները պետք է նախապես տրամադրվեն տարանցիկ երկրներին:

4. Ներկրող Մասնակից պետությունը, ըստ պահանջի, կտեղեկացնի արտահանող Մասնակից պետությանը հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի ուղարկված խմբաքանակի ստացման մասին:

5. Յուրաքանչյուր Մասնակից պետություն հնարավորության սահմաններում կձեռնարկի այնպիսի միջոցներ, որոնք կարող են անհրաժեշտ լինել` ապահովելու համար, որ արտոնագրերի կամ թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը լինեն հուսալի, իսկ արտոնագրման կամ թույլտվության փաստաթղթերը հնարավոր լինի ստուգել կամ վավեր համարել:

6. Մասնակից պետությունները կարող են ընդունել հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի ժամանակավոր արտահանման, ներկրման կամ տարանցման համար պարզեցված ընթացակարգեր` օրինական կերպով ստուգելի նպատակների համար, ինչպիսիք են, օրինակ` որսորդությունը, սպորտային հրաձգությունը, գնահատումը, ցուցադրությունները կամ վերանորոգումը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։