Անցնել բովանդակությանը

Հոդված 13

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 13

Համագործակցություն

1. Մասնակից պետությունները կհամագործակցեն երկկողմ, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով` հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և շրջանառության կանխարգելման, վերացման և դրա դեմ պայքարի նպատակով:

2. Առանց հակասելու Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 13-րդ կետին` յուրաքանչյուր Մասնակից պետություն կնշանակի ազգային մարմին կամ կապի միակ կետ` սույն Արձանագրությանն առնչվող հարցերի մասով իր և մյուս Մասնակից պետությունների միջև իբրև միջնորդ հանդես գալու համար:

3. Մասնակից պետությունները կձգտեն համագործակցել հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերք արտադրողների, վաճառողների, ներկրողների, արտահանողների, միջնորդների և առևտրային փոխադրողների հետ և ստանալ նրանց աջակցությունը` սույն հոդվածի 1-ին կետով նշված անօրինական գործունեությունը կանխարգելելու և բացահայտելու նպատակով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։