Հոդված 15
Հոդված 15
Միջնորդներ և միջնորդական գործունեություն
1. Նպատակ ունենալով կանխելու հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրությունը և շրջանառությունը` Մասնակից պետությունները քննության կառնեն միջնորդական գործունեությամբ զբաղվող անձանց գործունեության կարգավորման համակարգի ստեղծման հնարավորությունը, եթե դեռևս այն չի ներդրվել: Նման համակարգը կարող է ներառել մեկ կամ մի քանի միջոց, ինչպիսիք են.
ա) իրենց տարածքներում գործող միջնորդների գրանցման պահանջը.
բ) միջնորդական գործունեության համար արտոնագրման կամ թույլտվության պահանջը, կամ
գ) ներկրման և արտահանման արտոնագրերում կամ թույլտվություններում կամ կից փաստաթղթերում գործարքին մասնակից միջնորդների անունների և գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման պահանջը:
2. Մասնակից այն պետությունները, որոնք ստեղծել են սույն հոդվածի 1-ին կետում նշված միջնորդության համար թույլտվության համակարգ, հորդորվում են սույն Արձանագրության 12-րդ հոդվածին համապատասխան տեղեկատվության փոխանակման շրջանակներում ներառել միջնորդների և միջնորդական գործունեության վերաբերյալ տեղեկությունները` փոխանակման համար, և սույն Արձանագրության 7-րդ հոդվածին համապատասխան` գրառումներ վարել միջնորդների և միջնորդական գործունեության վերաբերյալ:
III. Եզրափակիչ դրույթներ