Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

Փոփոխություններ

1. Սույն Արձանագրությունն ուժի մեջ մտնելուց հինգ տարի անց Արձանագրության Մասնակից պետությունը կարող է փոփոխություն առաջարկել և այն ուղարկել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այնուհետև առաջարկվող փոփոխության մասին հաղորդում է Մասնակից պետություններին և Կոնվենցիայի մասնակիցների խորհրդաժողովին` առաջարկության քննարկման և դրա վերաբերյալ որոշում ընդունելու նպատակով: Սույն Արձանագրության այն Մասնակից պետությունները, որոնք մասնակցում են Կոնվենցիայի մասնակիցների խորհրդաժողովին, կգործադրեն բոլոր ջանքերը յուրաքանչյուր փոփոխության վերաբերյալ համաձայնության գալու համար: Եթե համաձայնության գալու բոլոր ջանքերն սպառվել են, և համաձայնություն ձեռք չի բերվել, ապա, որպես վերջին միջոց, փոփոխությունն ընդունելու համար կպահանջվի սույն Արձանագրության այն Մասնակից պետությունների ձայների երկու երրորդ մեծամասնությունը, որոնք ներկա են Կոնվենցիայի մասնակիցների խորհրդաժողովին և մասնակցում են քվեարկությանը:

2. Տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպություններն իրենց իրավասության շրջանակում գտնվող հարցերի առնչությամբ ձայնի իրենց իրավունքը կիրականացնեն սույն հոդվածի համաձայն` ձայների այն քանակով, որքան դրանց անդամ պետությունների քանակն է, որոնք սույն Արձանագրության Մասնակից պետություններ են: Այդ կազմակերպությունները ձայնի իրենց իրավունքը չեն իրականացնի, եթե դրանց անդամ պետություններն իրականացնեն ձայնի իրենց իրավունքը և` հակառակը:

3. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված փոփոխությունը ենթակա է Մասնակից պետությունների կողմից վավերացման, ընդունման կամ հաստատման:

4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան ընդունված փոփոխությունը Մասնակից պետության նկատմամբ ուժի մեջ է մտնում փոփոխության վավերացման, ընդունման կամ հաստատման մասին իր փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից իննսուն օր անց:

5. Երբ փոփոխությունն ուժի մեջ է մտնում, այն պարտադիր է դառնում այն Մասնակից պետությունների համար, որոնք համաձայնություն են հայտնել դրա իրավապարտադիր լինելու մասին: Մյուս Մասնակից պետությունների համար շարունակում են իրավապարտադիր մնալ սույն Արձանագրության դրույթները և իրենց կողմից նախկինում վավերացված, ընդունված կամ հաստատված բոլոր փոփոխությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։