Հոդված 5
Հոդված 5
Քրեականացում
1. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ընդունի այնպիսի օրենսդրական և այլ բնույթի միջոցներ, որոնք կարող են պահանջվել հետևյալ արարքները քրեական իրավախախտումներ ճանաչելու համար, եթե դրանք կատարվել են դիտավորությամբ.
ա) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրում,
բ) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի անօրինական արտադրության և ապօրինի շրջանառություն,
գ) սույն Արձանագրության 8-րդ հոդվածով պահանջվող` հրազենի վրա դրոշմը կեղծելը կամ անօրինական կերպով ջնջելը, հեռացնելը կամ փոփոխելը:
2. Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ընդունի նաև այնպիսի օրենսդրական և այլ բնույթի միջոցներ, որոնք կարող են պահանջվել հետևյալ արարքները քրեական իրավախախտումներ ճանաչելու համար.
ա) իր իրավական համակարգի հիմնարար հայեցակետերի համաձայն` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հաստատված որևէ իրավախախտում կատարելու փորձը կամ մասնակցությունը դրան` իբրև հանցակից.
բ) սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հաստատված որևէ իրավախախտման կատարման կազմակերպումը, ղեկավարումը, աջակցումը, դրդումը, դյուրացումը կամ խորհրդատվությունը: