Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Գրառումների վարում

Յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է ապահովի ոչ պակաս, քան տասը տարվա ընթացքում հրազենի և, հարկ եղած ու գործնական հնարավորության դեպքերում, դրա հիմնամասերի, բաղադրիչների և ռազմամթերքի վերաբերյալ այն տեղեկությունների պահպանումը, որոնք անհրաժեշտ են անօրինական կերպով արտադրված և ապօրինի շրջանառված հրազենի և, հարկ եղած ու գործնական հնարավորության դեպքերում, դրա հիմնամասերի, բաղադրիչների և ռազմամթերքի վերահսկման ու հայտնաբերման համար, և նման գործունեությունը կանխարգելելու ու բացահայտելու համար: Նման տեղեկությունները ներառում են.

ա) սույն Արձանագրության 8-րդ հոդվածով պահանջվող պատշաճ դրոշմանշումները.

բ) հրազենի, դրա հիմնամասերի և բաղադրիչների, ինչպես նաև դրա համար նախատեսված ռազմամթերքի հետ կապված միջազգային գործարքների դեպքերում` համապատասխան արտոնագրերը կամ թույլտվությունները տալու ամսաթվերի և վավերականության ժամկետների, արտահանող երկրի, ներկրման երկրի, հարկ եղած դեպքում` տարանցիկ երկրի և վերջնական ստացողի մասին տեղեկությունները, ինչպես նաև առարկաների նկարագրությունը և քանակը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։