Հոդված 9
Հոդված 9
Հրազենի ապաակտիվացումը
Մասնակից պետությունը, որը, իր ներքին օրենսդրությանը համապատասխան, ապաակտիվացված հրազենը չի ընդունում որպես հրազեն, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի ապաակտվացված հրազենի անօրինական վերաակտիվացումը կանխելու համար` ներառյալ, հարկ եղած դեպքում, առանձին իրավախախտումների սահմանումը` ապաակտիվացման հետևյալ ընդհանուր սկզբունքներին համապատասխան.
ա) ապաակտիվացված հրազենի բոլոր հիմնական մասերը պետք է լինեն մշտական օգտագործման համար ոչ կիրառելի և անպիտան տեղափոխման, փոխարինման կամ փոփոխության համար, որը թույլ կտա ցանկացած ձևով վերաակտիվացնել հրազենը.
բ) անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել, որպեսզի հարկ եղած դեպքում ապաակտիվացված լինելը ստուգվի իրավասու մարմնի կողմից` ապահովելու համար, որ հրազենում կատարված փոփոխությունները այն լիովին դարձրել են օգտագործման համար ոչ կիրառելի.
գ) իրավասու մարմնի կողմից ստուգումը պետք է ներառի հրազենի ապաակտիվացման փաստը հաստատող վկայական կամ գրառում կամ այդ հրազենի վրա այդ նպատակով արված պարզ տեսանելի նշում: