Հոդված 15. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը
Հոդված 15. Հատուկ քննչական ծառայության ծառայողի վարձատրությունը
1. Հատուկ քննչական ծառայության պետի և նրա տեղակալի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները սահմանվում են սույն օրենքի հավելված 1-ով, իսկ հատուկ քննչական ծառայության այլ ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները` սույն օրենքի հավելված 2-ով։
2. Հատուկ քննչական ծառայության ծառայողին վճարվում է հավելավճար՝ հատուկ քննչական ծառայության ծառայողի, դատախազի կամ քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար 2 տոկոսի չափով:
3. Հատուկ քննչական ծառայության ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
4. Հատուկ քննչական ծառայության ծառայողին վճարվող հավելավճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը:
5. Սույն օրենքի 18-20-րդ հոդվածներով, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դրույթները չեն տարածվում հատուկ քննչական ծառայության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունների վրա: