Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

Հոդված 8. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները և դրանց չափը

գործել է մինչև 2014-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 8. Պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները և դրանց չափը

1. Բարձրլեռնային, սահմանամերձ վայրերում, ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու դեպքերում պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում, որի չափը և վճարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նվազագույն չափերով, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողներին արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատանքի համար հավելումներ չեն տրվում, եթե դրանք չեն կարգավորվում սույն օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով:

4. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվում է հավելում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

5. Բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողների, պետական պաշտոն զբաղեցնող անձանց վճարվող հավելումների ընդհանուր չափը չի կարող գերազանցել սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված առանձնահատկությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։