Հոդված 24. Պետական ծառայողներին (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները
Հոդված 24. Պետական ծառայողներին (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) տրվող դրամական օգնության դեպքերը և պայմանները
1. Պետական ծառայողին (բացառությամբ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) կարող է տրվել միանվագ դրամական օգնություն հետևյալ դեպքերում.
1) պետական ծառայողի ամուսնության.
2) տարերային աղետի հետևանքով պետական ծառայողին վնաս պատճառելու.
3) պետական ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության.
4) պետական ծառայողի ընտանիքի անդամի մահվան:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում միանվագ դրամական օգնությունը պետական ծառայողին կարող է տրվել պետական ծառայողի մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:
3. Պետական ծառայողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամին կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` պետական ծառայողի վերջին պաշտոնի համար սահմանված մինչև մեկ ամսվա պաշտոնային դրույքաչափով:
4. Դրամական օգնությունը կարող է տրվել պետական ծառայողի (նրա մահվան դեպքում ընտանիքի անդամների) դիմումի կամ նրա անմիջական ղեկավարի զեկուցագրի հիման վրա, տվյալ մարմնի աշխատակազմի ղեկավարի կամ օրենքով սահմանված համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձի կողմից` աշխատավարձի ֆոնդի տնտեսված միջոցների առկայության դեպքում:
5. Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում պետական ծառայողների համար կարող են սահմանվել դրամական օգնության այլ դեպքեր և պայմաններ: